1830 դիտում
16:25 18-04-2014
25-ամյա երիտասարդը դանակահարել է բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար իրեն նկատողություն արած հարևանին
25-ամայա Հայկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Մասիս քաղաքի 12-րդ հանրակացարանի 38-րդ մասնաշենքի բակում ոգելից խմիչք օգտագործած վիճակում հեռախոսով խոսելիս տվել է բարձրաձայն հայհոյանքներ, որի հետ կապված նրան դիտողություն է արել նույն շենքի բնակիչ Սամվել Ղազարյանը:
Դիտողություն անելու համար վերջիններս վիճաբանել են և սկսել են քաշքշել իրար: Նույն պահին նրանց են մոտեցել Ա. Խաչատրյանը, Ս. Ղազարյանը, Գ. Բաբախանյանը և մի շարք այլ անձինք: Սկսել են փոխադարձ հարվածներ հասցնել իրար, որի ընթացքում Հայկ Խաչատրյանն իր մոտ եղած դանակով երկու անգամ դիտավորությամբ հարվածել է Գ. Բաբախանյանին և նրան պատճառել է առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել Մասիսի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
8305 դիտում
23:29 18-07-2015
44-ամյա Նժդեհը դանակահարել է շենքի բակում բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնող Արմենին
5585 դիտում
17:57 11-08-2014
26-ամյա երիտասարդը դանակահարել է մարզադաշտի մոտ իր միզող ընկերոջը նկատողություն արած անչափահասին
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին