211652_close_icon
views-count2403 դիտում article-date 14:28 09-06-2015

Ավտոմեքենայում բարձր երաժշտության և բջջայինով խոսելիս բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելու համար 1 ժամ շարունակվող վիճաբանություն է առաջացել՝ բռնության սպառնալիքներով

31-ամյա Աշոտ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի Նոր Խարբերդ 24 փողոցի տներից մեկի դիմաց ավտոմեքենայի երաժշտության բարձր ձայնն իջեցնելու և բջջային հեռախոսով խոսելիս բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելու համար վերը նշված տան բնակիչ Հովհաննես Խլուզյանի դիտողությունը ցավագին ընդունելով՝ իր անձի «առավելությունը» ցուցադրելու նպատակով իր վարքով հակադրվելով շրջապատին, վերջինի հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, շուրջ 1 ժամ տևողությամբ խուլիգանական բնույթի հայհոյանքներ է տվել Հ. Խլուզյանի և վերջինիս ընտանիքի անդամների հասցեին, գործողությունները զուգորդվել են բռնություն գործադրելու սպառնալիքով: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից:

Նմանատիպ նյութեր