211652_close_icon
views-count12150 դիտում article-date 18:02 18-04-2014

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Գետամեջ գյուղի ջրհորից դուրս է բերվել 3-ամյա տղայի դին

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գետամեջ գյուղում գտնվող ջրհորը երեխա է ընկել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին երեխայի դին ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցները՝ Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ, երեխայի հարազատների ու Աբովյանի հիվանդանոցի հերթապահ խմբի մասնակցությամբ տեղափոխել են Աբովյանի հիվանդանոցի դիահերձարան: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների մահացած երեխան 3-ամյա Նարեկ Մանուկյանն էր: Գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու նպատակով հարազատները եղել են դրսում և իրենցից անկախ երեխային թողել են անուշադրության, որոշ ժամանակ անց նկատել են, որ երխան չկա, իսկ հետո ջրատարում հայտնաբերել են երեխայի դին ու մինչ փրկարարների ժամանումը դին հանել են այնտեղից : Փաստի առթիվ ոստիկաննության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր