211652_close_icon
views-count6597 դիտում article-date 21:21 18-04-2014

«Դեմ եմ»-ի ակտիվիստների ակցիայի մասնակիցներին հանդիպեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 18-ին՝ ժամը 19:30-ին, ՀՀ նախագահական նստավայրի դիմաց մեկնարկեց «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած ակցիան: Ակցիայի մասնակիցնեի նախօրոք տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «ՀՀ նախագահը երկրի գլուխն է, ինչպես նաև Սահմանադրության ու սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը: Այսօր, երբ Սահմանադրությունն ու սահմանադրական դատարանի որոշումը կառավարության կողմից անթաքույց ոտնահարվում են, մենք պետք է մեր հստակ պահանջը եւ կոչը հղենք նախագահին՝ կատարելու Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունները, որոնց պատշաճ չկատարումը խարխլում է մեր պետության իրավական հիմքերն ու անվտանգությունը»: ՀՀ նախագահի նստավայրի առջև մեկնարկած հավաքի ժամանակ «Դեմ եմ»-ի անդամններին ու համակիրներին մոտեցավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով ակցիայի մասնակիցներին հայտնեց, որ ինքն տեղյակ է նրանց խնդիրներին և պարտրաստ է քննարկելու: «Ես ուզում եմ ձևակերպել իմ մոտեցումը հստակ և անկեղծ, պատրաստ եմ քննարկելու: Առաջին քայլը կատարել եմ, խնդրում եմ հնարավորություն՝ Ձեզ հետ երկխոսություն սկսելու»,- ասաց նա: ՀՀ վարչապետը հայտնեց, որ ինքը ևս չի սպասելու մինչև սեպտեմբերի 30-ը: Նախաձեռնության անդամները Վարչապետին ներկայացրեցին իրենց պահանջները: Հ. Աբրահամյանը խոստացավ, որ մինչև ապրիլի 28-ի ԱԺ նստաշրջանի մեկնարկումը այս հարցում դրական տեղաշարժ կլինի: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր