211652_close_icon
views-count3251 դիտում article-date 01:10 19-04-2014

«Ռեալ» - «Բավարիա». ՉԼ 2000/2001 մրցաշրջանի կիսաեզրափակիչ. տեսանյութ

«Բավարիա» - «Ռեալ» հակամարտությունը դասվում է եվրոպական ֆուտբոլի դասական դիմակայությունների շարքին: Անհաշտ մրցակիցների ճանապարհները խաչվեցին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսազրափակիչում: Եվրոպական ֆուտբոլի տիտանները մեկ անգամ չէ, որ հանդիպել են նման վճռորոշ մենամարտերում: Ժամանակի համընթաց փոփոխվել են թիմերի կազմերը, մարզիչները, ղեկավարները, ամեն ինչ, սակայն դիմակայության սկզբունքը մինչ օրս մնում է անփոփոխ: Այս մեծագույն ակումբների դիմակայությունից առաջ շարունակում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել թիմերի միջև կայացած հիշարժան հանդիպումները: Չեմպիոնների լիգայի 1999/2000 թթ մրցաշրջանում «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը հանդիպեցին չորս անգամ, որից երեք անգամ հաղթեց մյունխենյան ակումբը, իսկ մեկ դեպքում մադրիդյան ակումբը: Սակայն «Ռեալ»-ը կիսաեզրափակիչ առաջին խաղում տարած մեկ հաղթանակի շնորհիվ չեզոքացրեց «Բավարիա»-ի 3 հաղթանակները և մրցակցին դուրս թողնեց մրցապայքարից: Չեմպիոնների լիգա. 1999/2000 թթ մրցաշրջանի խաղարկություն Խմբային փուլ [url=https://shamshyan.com/hy/article/10940/]«Ռեալ» - «Բավարիա»`2:4[/url] [url=https://shamshyan.com/hy/article/11187/]«Բավարիա» - «Ռեալ»`4:1[/url] Կիսաեզրափակիչ [url=https://shamshyan.com/hy/article/11315/]«Ռեալ» - «Բավարիա»`2:0[/url] [url=https://shamshyan.com/hy/article/11315/]«Բավարիա» - «Ռեալ»`2:1[/url] Մեկ տարի անց պատմությունը կրկնվեց, սակայն հակառակ կերպ: «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը երկրորդ տարին անընդմեջ կրկին հանդիպեցին Չեմպիոնների լիգայի կիսազրափակիչում և այդ ժամանակ մյունխենյան ակումբը վստահորեն երկու հաղաթնակ տարավ «Արքայական ակումբի» նկատմամբ և դուրս գալով եզրափակիչ, վերջիվերջո նվաճեց բաղձալի գավաթը: Հատկանշական է, որ «Ռեալ»-ն ու «Բավարիա»-ն երկու տարի անընդմեջ եզրափակիչներում հաղթեցին միևնույն մրցացկին` «Վալենսիա»-ին: Մադրդիում կայացած հանդիպումը անցավ «Ռեալ»-ի բացահայտ առավելությամբ: Վիսենտե Դել Բոսկեի թիմը բազմաթիվ գոլային պահեր ստեղծեց Օլիվեր Կահնի դարպասի ուղղությամբ, սակայն այդպես էլ չկարողացավ գրավել լեգենդար դարպասապահի պաշատպանած դարպասը: Այդ օրը Կահնը անխոցելի էր: Իսկ ահա «Բավարիա»-ն իր եզակի պահերից մեկը վերածեց գոլի: Վնասվածքից նոր ապաքինված Ջովանե Էլբերը հեռահար հարվածով գրավեց 20-ամյա Կասիլիյասի դարպասը: Պատասխան խաղում «Բավարիա»-ն լիովին տնօրինելով խաղի ընթացքին, գործը հասցրեց իր տրամաբանական ավարտին: Մյունխենցիները, գրեթե ոչ մի շանս չտվեցին մրցակցին և սառնասրտորեն ռևանշի հասան նախորդ տարի կրած պարտության դիմաց: Չեմպիոնների լիգա. 2000/2001 թթ մրցաշրջանի խաղարկություն Կիսաեզրափակիչ. առաջին խաղ 01.05.2000 [b]«Ռեալ» - «Բավարիա»`0:1 [/b] «Սանտիագո Բերնաբեու». Մադրիդ Գոլ` Էլբեր 55' «Ռեալ Մադրիդ»: Կասիլիյաս – Սալգադո (Մունիտիս 77’), Կարանկա, Հիերո, Կառլոս – Հելգուերա, Մակելելե, Ֆիգու, Մակմանաման, Գուտի (Սավիո 55') – Ռաուլ «Բավարիա»: Կահն – Սանյոլ, Անդերսոն, Լինկե, Կուֆֆուր – Յերեմիս, Լիզարազյու, Էֆֆենբերգ, Սալիհամիջիչ, Շոլ (Սերժիո 72'), Էլբեր (Յանկեր 74’) Չեմպիոնների լիգա. 2000/2001 թթ մրցաշրջանի խաղարկություն Կիսաեզրափակիչ. պատասխան խաղ 09.05.2000 [b]«Բավարիա» - «Ռեալ»`2:1 [/b] «Օլիմպիոշտադիոն». Մյունխեն Գոլ` Էլբեր 8’, Յերեմիս 34 – Ֆիգու 18’ «Բավարիա»: Կահն – Սանյոլ, Անդերսոն, Լինկե, Կուֆֆուր – Յերեմիս (Սֆորցա 70'), Լիզարազյու, Հարգրիվզ, Սալիհամիջիչ, Շոլ (Սանտա Կրուս 59'), Էլբեր (Ցիկլեր 86’) «Ռեալ Մադրիդ»: Կասիլիյաս – Սալգադո, Կարանկա (Մորիենտես 66’), Հիերո, Կառլոս – Հելգուերա, Մակելելե, Ֆիգու, Մակմանաման (Սավիո 55') , Գուտի – Ռաուլ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր