211652_close_icon
views-count1679 դիտում article-date 08:58 19-04-2014

Կառավարությունը մտադիր է մինչև 10 միլիոն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողներին ազատել շրջանառության հարկից․ 168 Ժամ

«168 Ժամ» թերթը գրում է․ «Կառավարությունը որոշել է թեթևացնել փոքր և միջին ձեռնարկությունների հարկային բեռը և մտադիր է առաջիկայում հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։ Ըստ արդեն մշակված հայեցակարգի՝ կառավարությունը մտադիր է մինչև 10 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողներին ազատել շրջանառության հարկից։ Առկա վիճակագրությամբ Հայաստանում 47 հազար 100 այդպիսի ընկերություն կա։ Բայց բոլորն էլ հասկանում են, որ սա կեղծ վիճակագրություն է, քանի որ ընկերությունների մեծ մասը թաքցնում է շրջանառության իրական ծավալները։ Եթե այս ընկերությունների իրական շրջանառությունը հաշվարկվի, ապա կստացվի, որ 10 միլիոնից պակաս շրջանառություն ունեցող ընկերությունները ոչ թե 47 հազար են, այլ ընդամենը մի քանի հազար»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր