2001 դիտում
10:08 09-05-2014
Առաջիկայում 10 կամ մինչև 30 մլն դրամի շրջանառություն ունեցող ընկերություններն ազատվելու են հարկերից․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Առաջիկայում 10 կամ մինչև 30 մլն դրամի շրջանառություն ունեցող ընկերություններն ազատվելու են հարկերից:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո հանդիպեց գործարար դաշտի ներկայացուցիչների հետ և խոստացավ, որ ամեն ինչով կաջակցի իրենց: Կա՞ արդյոք նման օրենքի կամ ՀՀ կառավարության որոշման նախագիծ, այս հարցով «Ժողովուրդ»-ը դիմեց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղից պատասխանեցին, որ կոմիտեի կողմից մշակվել է «Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որը նպատակ ունի նվազեցնել ՓՄՁ-ների հարկային բեռը, ինչպես նաև հնարավորինս կանոնակարգել փաստաթղթաշրջանառությունը: Այս պահին օրենքի նախագիծը գտնվում է շահագրգիռ մարմինների հետ քննարկումների փուլում, արդյունքների ամփոփումից հետո հնարավոր կլինի ավելի կոնկրետ տեղեկություն տրամադրել, թե հարկ վճարողների որ շրջանակներին է դա վերաբերելու»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
19661 դիտում
12:52 03-07-2017
Մինչև 100 միլիոն դրամ և ավելի շրջանառություն ունեցող հարկ վճարողների մոտ իրականացվում է ստվերի գնահատում
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»