3172 դիտում
09:51 19-04-2014
«Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայում տեղի ունեցած սպանությունից նոր հանգամանքներ են ի հայտ գալիս․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայում տեղի ունեցած սպանությունից նոր հանգամանքներ են ի հայտ գալիս: Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել ապրիլի 14-ին: Ֆաբրիկայի անասնապահ Միշա Սարգսյանը դանակահարել էր ֆաբրիկայի պահակին՝ 28-ամյա Վաղինակին, ով տեղում մահացել էր: Ավելին՝ գրել էինք, թե տեղեկություններ կան, որ Միշան հոգեկան խնդիրներ ունի:
Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Միշան ոստիկանությունում հայտնել է. «Ինձ ժամանակ տվեք, իմ աչքի տակ ևս երկու հոգի կա»: Նշենք, որ սա միակ դեպքը չէ: Միշան տարիներ առաջ ևս մեկին հարվածել էր, սակայն նրա կյանքը կարողացել էին փրկել: Իսկ թե ինչ կպարզվի հետագայում՝ դեռ հարց է, սակայն երիտասարդ տղային այլևս չեն կարող վերադարձնել:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»