211652_close_icon
views-count1718 դիտում article-date 22:07 19-04-2014

Պառակտե՞լ, թե՞ չպառակտել

Մի հարց կա, որ տարիներ շարունակ ծամում են, ծամում և այդպես էլ չեն գտնում պատասխանը. քանի՞ կուսակցություն պիտի լինի երկրում: Այս հարցի շուրջ կարծիք հայտնում են գրեթե բոլորը, անգամ նրանք, ովքեր երբեք քաղաքականությամբ չեն զբաղվել: Բնակչության մեծ մասն այն կարծիքի են, թե լավ կլինի, որ երկրում լինեն մի քանի կուսակցություններ: Այդ տեսանկյունից 70-ից ավելի կուսակցությունների գոյությունը վատ է, իբր շատ կուսակցությունները ազգը պառակտում են: Իսկ, օրինակ՝ լուրջ երկրներում կա 2 կամ 3 կուսակցություն: Այդ օրինակով կարծիք են հայտնում, թե 2-3 կուսակցությունը լրիվ բավարար է 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար: Այս հարցի շուրջ բանավեճերում բաց է թողնվում մեկ սկզբունքային հանգամանք: Եթե կարևոր է, որ երկրում լինեն քաղաքական ազատություններ, խոսքի, հավաքների ազատություն, և ցանկացած քաղաքացի քաղաքականությամբ զբաղվելու իրավունք ունենա, ապա երկրում կարող են լինել և կլինեն բազմաթիվ և բազմազան կուսակցություններ: Եթե կարևոր չէ, որ երկրում լինեն քաղաքական ազատություններ, խոսքի, հավաքների ազատություն, և ցանկացած քաղաքացի քաղաքականությամբ զբաղվելու իրավունք ունենա, ապա կուսակցությունների թիվը կարող է սահմանափակվել 3-ով, 2-ով, 1-ով, նույնիսկ կարելի է արգելել կուսակցությունների գոյությունը, ինչպես ոչ ժողովրդավարական-բռնապետական երկրներում: Ի դեպ, այդ երկրներում ապրող բնակչության մեծ մասը երջանիկ է, որովհետև իրենց երկրում կուսակցություն չկա: Այսինքն, ըստ էության, կարևոր չէ կուսակցությունների թիվը, այլ քաղաքական սկզբունքը, թե ինչ որակի է հասարակություն-պետությունը՝ ազատ-ժողովրդավարակա՞ն, թե՞ ոչ ժողովրդավարական-բռնապետական: Բազմաթիվ կուսակցությունների առկայությունը ցույց է տալիս, թե ինչքան քաղաքական տեսակետներ, ծրագրեր կան, երկրի զարգացման ինչքան տարբերակներ կան, քանի մարդ քաղաքական հավակնություններ ունի, ինչքան խարիզմատիկ գործիչներ կան, նրանց շուրջ ինչքան համակիրներ կան: Իսկ երբ սահմանափակվում է կուսակցությունների թիվը, ապա դա նշանակում է, որ սահմանափակվում են քաղաքական ազատությունները, որ քաղաքականությամբ զբաղվելու իրավունք ունեն մի խումբ մարդիկ՝ ընտրյալները, կապույտ արյուն ունեցողները: Կուսակցությունների թվի սահմանափակումն ուղղակի հակասում է նաև հավասարությանը՝ որպես ժողովրդավարական արժեքի: Երբ սահմանափակվում է կուսակցությունենրի թիվը կամ կուսակցությունների համակիրների թիվը, ապա կարելի է փաստել, որ այդ երկրում քաղաքական ազատություններ չկան, ժողովրդավարություն չկա: Այդ երկիրը բռնապետություն է կամ գաղութ ինչ-որ մեկի: Ինչ վերաբերվում է ազգի պառակտմանը, ապա ցանկություն ունեցողները կարող են ազգը պառակտել 2-3 կուսակցություններով: Իսկ հիմնականում, ազգերը պառակտվել են այն երկրներում, որտեղ մինչև պառակտումը կուսակցություններ չեն եղել, օրինակ՝ Քադաֆիի Լիբիայում, Ասադի Սիրիայում, նախկին խորհրդային երկրում և այլն: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ [/b]

Նմանատիպ նյութեր