211652_close_icon
views-count7956 դիտում article-date 11:36 20-04-2014

Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. 28-ամյա վարորդը «08»-ով գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ 1 վիրավոր

Երեկ՝ ապրիլի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արզումանյան փողոցի բնակիչ 28-ամյա Արման Խաչատրյանն իր կողմից վարած ՎԱԶ 2108 մակնիշի 21ՍՕ 934 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 108-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Խաչատրյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ ավտոմեքենայի ուղևորուհի Մարիա Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր