1021 դիտում
14:57 20-04-2014
Քաղաքապետը Սուրբ Զատիկը նշել է երևանցիների հետ
Սուրբ Զատկի տոնը համաքաղաքացիների հետ նշելու նպատակով, ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Սուրբ Զատկի տոնական Պատարագից հետո, բնակիչների հետ միասին, քաղաքապետը նախ մոմեր է վառել, ապա նաև սուրբ նշխարք ճաշակել: Այնուհետ, Տարոն Մարգարյանը մոտեցել է եկեղեցու բակում տոնի կապակցությամբ բացված ծիսական փոքրիկ սեղաններին ու, եկեղեցու հոգևոր հովվի Տերունական աղոթքից և օրհնության կարգից հետո, շնորհավորել է ներկաների Սուրբ Զատիկը:
Սուրբ Աստվածածին եկեղեցի այցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի և Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ուղեկցությամբ այցելել է նաև հին Ավանի Սուրբ Ծիրանավոր խոնարհված եկեղեցու հարակից տարածք: Չնայած որ եկեղեցին խոնարհված է համարվում, այդուամենայնիվ, ավանդույթի համաձայն, եկեղեցական բոլոր տոներն այստեղ միշտ մեծ շուքով են նշվում:
Օրն առավել տոնական են դարձրել ազգագրական երգ ու պարի համույթները, որոնք իրենց կատարումներով ողջունել են ներկաներին: Խոնարհված այս եկեղեցում ևս քաղաքապետ Տարոն Մարգարյանը մոմեր է վառել:
Նմանատիպ նյութեր
4156 դիտում
18:25 01-04-2018
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սուրբ Զատիկը նշել է երևանցիների հետ
2100 դիտում
16:30 27-03-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սուրբ Զատիկը նշել է ավանցիների հետ
1747 դիտում
18:28 20-04-2014
Ասադը քրիստոնեաների հետ նշել է Զատիկը. ֆոտոշարք
Այս բաժնից
649 դիտում
18:14 25-10-2024
Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը
655 դիտում
18:01 25-10-2024
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը