6377 դիտում
12:31 21-04-2014
Մեռելոցը «սպանել է» Նոր Նորք վարչական շրջանի չինովնիկներին և աղբահանությամբ զբաղվող պատասխանատուներին
Երբ Երևանի քաղաքապետարանի չինովնիկներին ու վարչական շրջաններին ղեկավարներին հարցնում են, թե որն է իրենց սիրած երգը, վերջիններս կուրծք ծեծելով ասում են, թե մեծ գրող Պարույր Սևակի «Էրեբունի-Երևան»-ն է և սիրված երգահան Ռուբեն Հախվերդյանի «Սա Երևանն է, այստեղ դու տանն ես» երգը:
Այսօր՝ ապրիլի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, թե ինչպիսի բարձիթողի վիճակում են գտնվում Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Բակունցի փողոցի թիվ 3 շենքի մոտ տեղադրված աղբամանները: Նայելով կադրերին՝ կարող ես միայն մեկ բան ասել. «Երևանը սիրող պաշտոնյան թույլ չէր տա իր քթի տակ ստեղծել մինի աղբանոց. հավանաբար նրանք գտնվում են խորը Մեռելոցի մեջ»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+