ԱՄՆ֊ում 3֊ամյա աղջիկը պատահաբար սպանել է եղբորը
ԱՄՆ֊ի Յուտա նահանգի Քոլեջ Ուորդ քաղաքում 3֊ամյա աղջիկը պատահաբար հրացանով կրակել է 2֊ամյա եղբորը: Այս մասին կիրակի հայտնել են քաղաքային ոստիկանության ներկայացուցիչները:
Ըստ նրանց խոսքերի՝ աղջիկը տանը գտել է իր հոր հրացանն ու կրակել եղբորը: Փամփուշտը հայտնվել է տղայի որովայնում: Երեխան անմիջապես հիվանդանոց է տեղափոխվել, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Պարզվել է, երբ աղջիկը վերցրել է հրացանը, այն լիցքավորված չէր: Իսկ ինչպես է երեխային հաջողվել լիցքավորել այն՝ հայտնի չէ: Ըստ ոստիկանների հաղորդման՝ միջադեպի պահին ծնողները տանն են եղել, սակայն մի քանի րոպե անուշադրության են մատնել նրանց:
Դեպքի կապակցությամբ դեռ մեղադրանքներ չեն առաջադրվել: Ըստ տեղի ԶԼՄ-ները, ամենայն հավանականությամբ՝ միջադեպը կդիտվի որպես դժբախտ պատահար: