211652_close_icon
views-count2435 դիտում article-date 15:36 04-08-2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կատարել է խոստումը եւ լուծել անտուն մնացած բնակիչների խնդիրները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին և նրանց խնդրին լուծում է տրվել։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ կառավարությունից։ Հանդիպմանը ներկա ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են բնակիչներին բնակարանների կամ գումարի տեսքով փոխհատուցելու, փաստաթղթային խնդիրների լուծման ուղղությամբ կատարված և առաջիկայում նախատեսվող աշխատանքները: Զեկուցվել է, որ արդեն իսկ բնակարանների փաստաթղթերը հանձնվել են բնակիչներին, իսկ փոխհատուցման համապատասխան գործընթացը կսկսվի առաջիկայում՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Բացի այդ, ամբողջությամբ վճարվել է նաև բնակիչների բնակվարձը: Ամփոփելով՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կատարվել են: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը եղել և մշտապես լինելու է իր անմիջական ուշադրության կենտրոնում: Օտարված բնակելի տարածքների բնակիչներն իրենց և բնակարանների վկայականներ ստացած բոլոր բնակիչների անունից շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ իրենց խնդիրներին հետամուտ լինելու և օժանդակություն ցուցաբերելու համար:

Նմանատիպ նյութեր