2519 դիտում
16:09 23-04-2014
Էրդողանը ցավակցել է Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից հայտարարություն է տեղադրվել Թուրքիայի կառավարության պաշտոնական կայքում, որում Էրդողանը ցավակցություն է հայտնում 1915 թվականի ողբերգական իրադարձությունների հետևանքով զոհված հայերի թոռներին և զոհերի հոգիներին՝ հոգու հանգստություն:
«Այդ իրադարձությունները ծանր են եղել ինչպես հայերի, այնպես էլ Օսմանյան կայսրությունում բնակվող հույների, արաբների և քրդերի համար՝ անկախ ազգային պատկանելությունից և էթնիկ ծագումից»,-ասել է Էրդողանը՝ միևնույն ժամանակ նշելով, թե «չպետք է լինել անցյալի գերին, իսկ 1915 թվականի իրադարձությունները չպետք է օգտագործվեն Թուրքիայի դեմ՝ որպես քաղաքական ճնշման զենք»:
«Այդ եղերական իրադարձություններն համընդհանուր ողբերգություն է»,-ասել է Թուրքիայի վարչապետը և ևս մեկ անգամ նշել, որ պատրաստ է աջակցել 1915 թվականի ողբերգական իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծմանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
754 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2113 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
748 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար