1638 դիտում
16:28 23-04-2014
Ցեղասպանության 100-ամյակին մնացել է ընդամենը 1 տարի, ինչը վերջնաժամկետ չէ, սակայն ոսկե առիթ է Թուրքիայի համար. Արագած Ախոյան
Թուրքիայում այսօր հասարակությունը փոփոխվում է՝ շնորհիվ քրդական եւ ազատական իսլամի քաղաքական շարժման: Այս մասին այսօր «Արեւմտահայոց Ազգային Համագումար»-ը եւ «Արեւմտահայոց ժառանգների Միություն»-ը ս.թ. ապրիլի 23-ին Երևանում կազմակերպված «Արդարության հեռանկարներ Արեւմտահայոց համար» վերնագրով կլոր սեղանի ժամանակ ասաց «Արեւմտահայոց Ազգային խորհրդի» անդամ, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը:
Նրա խոսքով, այս երկու քաղաքական ուժերին հակառակ նորից կանգնած է նույն թշնամին՝ ազգայնամոլ Թուրքիան: Միաժամանակ ավելացրեց, որ կոլոր սեղանի խնդիրը կայանում է նրանում, որ արեւմտահայերը՝ որպես հայերի ժառանգորդներ, կանգնեն այսօր փոփոխվող Թուրքիայի կողքին` իրենց պահանջներով, իրավունքներով եւ քաղաքական համաշխարհային ներուժով վերստին ստանձնելու համար 20-րդ դարում ընդհատված իրենց քաղաքացիական գործառույթները: Սակայն այս ամենի համար հարկավոր է մի բան, որ Թուրքիայի ազատական, իսլամական շրջանակները եւ նրանց քաղաքական կամքը մարմնավորող իշխանությունները լինեն այնքան քաջ ու խիզախ, որ կարողանան Թուրքիայում արմատախիլ անել թուրքական ազգայնամոլությունը եւ ազատագրվելով բոլոր տեսակի հետադիմական արժեքներից՝ առաջնորդվեն միայն համամարդկային, բարոյական հատկանիշներով»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Արագած Ախոյանը նկատեց, որ արեւմտահայության հաշտեցումը Թուրքիայի հետ ունի միայն մեկ նախապայման՝ դա 1915թ-ի Ցեղասպանության հետեւանքների վերացման խնդիրն է, այսինքն` արեւմտահայության պահանջների կատարումը:
«Ցեղասպանության 100-ամյակին մնացել է ընդամենը մեկ տարի: Սա վերջնաժամկետ չէ, սակայն ոսկե առիթ է վերջ տալու մեկ դար առաջ կազմակերպված եւ գագաթնակետին հասած ոճրագործությանը: Հետեւաբար ժամանակն է, որ Թուրքիայի իշխանությունները հասկանան, որ ցեղասպանության ճանաչման խնդիրը Թուրքիայի քաղաքացիների զարգացման խնդիրն է»,- ավելացրեց նա:
Ի դեպ, պատգամավորն իր ողջույնի խոսքը սկսեց «խաղաղություն քաջյաց» արտահայտությամբ՝ պատճառաբանելով, որ խաղաղություն ունենալու համար նախ պետք է լինել քաջ, խիզախ եւ համարձակ:
Նշենք, որ կլոր սեղանին մասնակցում էին Թուրքիայի Հանրապետությունից ժամանած պատվիրակության անդամ մտավորականներ եւ քաղաքացիական եւ քաղաքական գործիչներ Ուֆուք Ուրասը, Այշե Օքթեմը եւ Բյուլենտ Բիլմեզը, ինչպես նաև ԱԱՀ անդամ` ճանաչված մտավորականներ եւ քաղաքացիական–քաղաքական գործիչներ։ Միջոցառման մասնակիցները քննարկում էին Արեւմտահայության կրած վնասների հատուցման, արդարության, եւ համակեցության հեռանկարները:
Նմանատիպ նյութեր
3330 դիտում
16:09 17-04-2014
Հովիկ Աբրահամյանն անմիջապես պատասխան տվող գործիչ է. ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյան
8781 դիտում
11:28 18-11-2014
Սփյուռքահայ գործարար Հրաչ Կապրիելյանը դեռ 4 ամիս կմնա անպատված կարգավիճակում. Արագած Ախոյան
Այս բաժնից
610 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
679 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
730 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից