2834 դիտում
21:23 23-04-2014
Կառավարությունը վերացնում է խոշոր ընկերությունների համար պարտադիր աուդիտի պահանջը
Կառավարությունը հավանություն տվեց խոշոր կազմակերպությունների համար տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտ անցկացնելու պարտադիր պայմանը վերացնելու նախագծին: Այդ նպատակով ընդունվեց «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Այս քայլը ֆինանսական լրացուցիչ ծանրություն է բիզնեսի համար և կարող է պարտադիր լինել միայն օրենսդրությամբ սահմանված առանձին դեպքերում:
Միաժամանակ, ըստ ՊԵԿ նախագահի՝ նախագծով ներդրվում է հորիզոնական մոնիտորինգի համակարգ, ըստ որի՝ եթե խոշոր հարկ վճարողները կամավոր իրենց հաշվապահական հաշվառման ծրագրերն առցանց եղանակով հասանելի են դարձրել հարկային մարմինների համար, ապա նրանք չեն հայտնվի ստուգումների բարձր ռիսկայնության խմբում:
«Տնտեսվարողները կարող են էլեկտրոնային եղանակով հարցումներ ուղարկել հարկային մարմիններին, իսկ վերջիններս օրենքով պարտավորվելու են անհրաժեշտ մասնագիտական օժանդակություն ցուցաբերել նրանց՝ հաշվառումը ճիշ տ վարելու համար»,- ասաց Գագիկ Խաչատրյանը:
Նմանատիպ նյութեր
1752 դիտում
16:45 21-05-2014
ԱՄՆ դեսպանատունը վերացնում է հարցազրույցի պահանջը մինչև 10 տարեկան երեխաների ու 79 տարեկանից բարձր անձանց համար
4740 դիտում
18:33 22-07-2017
Ռուսաստանի ԱԻՆ-ը և Բաց կառավարությունը բջջային հավելված կստեղծեն բիզնեսի անվտանգության աուդիտի համար
4138 դիտում
09:13 15-03-2019
Կառավարությունը վերացնում է Սերժ Սարգսյանի ուղերձով ստեղծված Համահայկական բանկը. «Ժամանակ»
Այս բաժնից
550 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
760 դիտում
09:29 12-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի