211652_close_icon
views-count11094 դիտում article-date 20:57 23-04-2014

Արտասովոր ու զավեշտալի ավտովթար՝ Ազգային ժողովի դիմաց. Opel-ը փորձում էր գրոհել ԱԺ-ն

Այսօր՝ ապրիլի 23-ին, արտասովոր ու զավեշտալի ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ 37-ամյա Սամսոն Հարությունյանը իրեն պատկանող Opel մակնիշի 34 MC 113 համարանիշի ավտոմեքենան կայանում է Բաղրամյան պողոտայի հարևանությամբ գտնվող Գիտությունների Ազգային Ակադեմիայի շենքին հարակից նրբանցքում: Ու մինչ Ակադեմիայում կզբաղվեր իր ուսանողական գործերով, Opel-ը ինքնաբերաբար առաջ է սլանում հատում Բաղրամյան պողոտան և բախվում Ազգային ժողովի ցանկապատին՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել, շնորհիվ այդ պահին Բաղրամյան պողոտայով անցնող Երևանի բնակիչ 24-ամյա Հովհաննես Եղիազարյանի, ով վարում էր Volkswagen մակնիշի 77 AA 757 համարանիշի ավտոմեքենան, վերջինս նկատելով Բաղրամյան պողոտան «գրոհող» Opel-ը կարողացել է խույս տալ վթարային իրավիճակից և զգուշացնել պողոտայով ընթացող մեքենաների վարորդներին որպեսզի նրանք կանգնեն: Դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ոստիկանության Արաբկիրի բաժնի պարետապահակային ծառայության աշխատակիցները հայտնում էին, որ Volkswagen-ի վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր էր Բաղրամյան պողոտայում Opel-ը ավտոմեքենաների սպանդ կատարեր, քանի որ այդ ժամին պողոտայով երթևեկությունը ծանրաբեռնված է: Opel-ի վարորդի բախտն էլ բերել է այն դեպքում, որ Ազգային ժողովի դիմաց այդ պահին մեր ազգընտիրների «Ջիպերը», «Բրաբուսները», «Համերներն» ու «ծիծակ» համարանիշներով երկաթյան նժույգները կայանված չէին: Հակառակ դեպքում վթարի ոչ մեղավոր մագիստրոսը իր նվազագույն թոշակով չեր կարողանալու դուրս գալ պատգամավորների ծախսի տակից, իսկ մի քանիսն էլ կատակում էին, ասելով «Opel-ի վարորդը իմացել է, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր է որոշել է ափալ-թափալ ներխուժի խորհրդարան և իր թեկնածությունն առաջարկի»: Ի դեպ Opel-ը մի փոքր հպվել էր Volkswagen-ին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր