211652_close_icon
views-count2400 դիտում article-date 08:49 24-04-2014

Կորյուն Նահապետյանն արդարադատության նախարար դառնալու առաջարկ չի ստացել․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Վերջին օրերին մամուլում լուրեր են տարածվել, որ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը արդարադատության նախարարի պաշտոնում փոխարինելու է Հրայր Թովմասյանին։ Երեկ, սակայն թերթի հետ զրույցում Նահապետյանը հայտնել է, որ որևէ առաջարկ չի ստացել։ Հարցին, թե կցանկանա՞ր աշխատել կառավարությունում, Նահապետյանը պատասխանել է. «Իմ ցանկությունները տվյալ դեպքում պայմանավորված կլինեն իմ քաղաքական ուժի որոշմամբ։ Ընդհանուր առմամբ, ես նախընտրում եմ խորհրդարանի աշխատանքը»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր