211652_close_icon
views-count1550 դիտում article-date 12:47 24-04-2014

Ապրիլի 26-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Բրունո Բրունի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր հովանու և Հայաստանում Իտալիայի դեսպանատան հովանու ներքո ս. թ. ապրիլի 26-ին, ժամը 18:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի իտալացի արվեստագետ Բրունո Բրունիի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը: Բրունո Բրունին ծնվել է Գրադարայում /Իտալիա/, սովորել Համբուրգի գեղեցիկ արվեստների ակադեմիայում։ 1970-ական թվականներին Բրունին հայտնի է դարձել որպես լիտոգրաֆիստ, նկարիչ և քանդակագործ. 1977թ. նա հաղթել է լիտոգրաֆիայի «Սենեֆելդ» միջազգային մրցույթում: Բրունիի արվեստը կրում է գերմանացի էքսպրեսիոնիստներ Օտտո Դիքսի և Ջորջ Գրոսի, ինչպես նաև իտալացի անտիկ վարպետների ազդեցությունը: Բրունո Բրունին այն եզակի լիտոգրաֆիստ արվեստագետներից է, ով նկարել է անմիջապես քարի վրա: Ցուցահանդեսի առիթով լույս կտեսնի նրա աշխատանքների կատալոգը` հայերեն, ռուսերեն, անգլերեն և իտալերեն լեզուներով: Բրունո Բրունիի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 2-ը: Վերադառնալ

Նմանատիպ նյութեր