1045 դիտում
10:15 17-10-2014
Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Ալեքսանդր Նեկրասովի անհատական ցուցահանդեսը
Ս. թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Ալեքսանդր Նեկրասովի «ԶԻ Հողմ ուր Կամի Շնչե» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. նոյեմբերի 3-ը:
Հայաստանի ազգային պատկերասրահում Ալեքսանդր Նեկրասովի անհատական ցուցահանդեսը կազմակերպվում է առաջին անգամ. շուրջ 30 գեղանկար և 20 գծանկար աշխատանքներով ռուս արվեստագետը կներկայանա հայ արվեստասեր հասարակությանը: Դրանցում արվեստագետի այն վարպետությունն է, ինչի շնորհիվ կտավի մակերեսին գույնով և գծով ձևագոյանում է զգացումը, ներքին ապրումներն ու լիցքերը: Վրձնի ընդհանրացումներով նա կերտում է հոգևոր աշխարհ և այն մատուցում դիտողին: Նեկրասովը գեղեցիկը տեսնում է հոգևորում և այդ տեսակետից է կերտում իր արվեստը: Ընդհանրացումներ, մանրամասների, որոշակի դետալների մերժում և այդպիսով հիմնականի, կարևորի շեշտադրում, ահա Ալեքսանդր Նեկրասովի կատարողականի ընտրությունը: Եվ որքան էլ արտահայտչամիջոցները թվում են զուսպ, այդուհանդերձ նրա ստեղծագործությունների ընդհանուր մթնոլորտում ընկալելի է ներքին լարվածություն, որի զգայական վեկտորները սկիզբ են առնում այն խորհրդավորությունից, ինչով պարուրված են դրանք:
Ալեքսանդր Նեկրասովը առաջին անգամը չէ, որ Հայաստանում է: Նա ցուցահանդեսներով հանդես է եկել Ռուսական արվեստի և Ժամանակակից արվեստի թանգարաններում: Բայց նրա կապերը հայկակակ հողի և հայության հետ ավելի վաղուցվա պատմություն ունեն. ուսանողական տարիներին աշակերտել է տաղանդավոր նկարիչ Գերաս Գյոկչակայանի մոտ: Հետագայում, երբ հայազգի նկարչի գործերն անցել են նրա տնօրինությանը, Նեկրասովը դրանք նվիրել է Ցարսկոյե Սելոյում իր իսկ կողմից հիմնադրված ժամանակակից արվեստի թանգարանին: Եվս մեկ ամուր կապ Հայաստանի հետ` Նեկրասովի մայրն էր, ով երկար տարիներ ապրել է Երևանում, որտեղ նկարիչը հարազատներ ունի:
Նմանատիպ նյութեր
4792 դիտում
17:40 07-05-2016
Բորիս Կլեմենտևի անհատական ցուցահանդեսը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում
1550 դիտում
12:47 24-04-2014
Ապրիլի 26-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Բրունո Բրունի ստեղծագործությունների ցուցահանդեսը
1522 դիտում
18:46 15-08-2014
Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Լեհ նկարչուհիների երկու բևեռները» ցուցահանդեսը
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված