211652_close_icon
views-count1522 դիտում article-date 18:46 15-08-2014

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Լեհ նկարչուհիների երկու բևեռները» ցուցահանդեսը

Ս. թ. օգոստոսի 15-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Լեհ նկարչուհիների երկու բևեռները» ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. օգոստոսի 28-ը: Ցուցադրվող աշխատաքները «Էդի Արտ» պատկերասրահից են, որտեղ հիմնականում ներկայացվում են ժամանակակից արվեստի գործեր: Ընտրվել են տասնմեկ լեհ կին նկարիչներ, որոնց ստեղծագործությունները միավորում է ընդհանուր գեղանկարչական ասելիքը: Ներկայացված է նկարիչների ստեղծած ժամանակակից արվեստի հնարավորինս լայն շրջանակը՝ հաշվի առնելով նաև հայ արվեստասեր հանրության հետաքրքությունն ու հակվածությունն արդի արվեստի հանդեպ:

Նմանատիպ նյութեր