211652_close_icon

Մոյեսը հիանալի մարզիչ է. Կլինսման

views-count1329 դիտում article-date 15:19 24-04-2014
ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը աջակցել է Դեվիդ Մոյեսին, ով երկու օր առաջ հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Գերմանիայի հավաքականի լեգենդար խաղացողի կարծիքով Մոյեսին լավ արդյունքներ ցուցադրելու համար ժամանակ էր անհրաժեշտ: « Մոյեսը իրեն դրսևորելու համար հնարավորություն չստացավ: Ամեն ինչ այնպես չընթացավ, ինչպես պետք է ընթանար: Բայց կարող եմ ասել, որ նա հիանալի մարզիչ է: Պարզապես նրան ժամանակ էր հարկավոր»,-ասել Կլինսմանը:

Նմանատիպ նյութեր