211652_close_icon
views-count4850 դիտում article-date 17:02 24-04-2014

Նավասարդ Կճոյանին նյարդայնացրեց իր սանիկի մասին հարցը. տեսանյութ. Aravot.am

Այսօր մի խումբ հոգևորականների, ՀՀ քաղաքական վերնախավի հետ Ծիծեռնակաբերդ էր այցելել նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը, գրում է [url=http://www.aravot.am/2014/04/24/454196/]Aravot.am[/url]-ը: Նա փոքր-ինչ հեգնախառն ժպիտով, կարմիր մեխակների բույրը շնչելով լսեց լրագրողների հարցը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ, սակայն այդպես էլ մեկնաբանություններ չարեց՝ նշելով, թե արդեն մեկ անգամ հայտնել է այդ մասին իր կարծիքը: Aravot.am-ի հարցին՝ ճիշտ չէ՞ր լինի ետ կանչել ՀՀ-ի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից՝ հաշվի առնելով նաև երեկ Էդողանի կողմից արված հայտարարությունը, Սրբազանը, ձեռքը պարզելով ՀՀ ԱԺ պատգամավորների խմբին, պատասխանեց. «Այդ մասին ինձ չպիտի հարցնեք, այլ ԱԺ-ին»: Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/04/24/454196/]այստեղ[/url]: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր