7720 դիտում
10:20 16-01-2018
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին չեն բացատրել, թե ինչու են իրեն մեդալ տվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տարեվերջին Սերժ Սարգսյանի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվածների ցանկում էր նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե հատկապես ո՞ր ծառայության դիմաց է նա ստացել մեդալը, Կճոյանն ասել է. «Նման բաները ինձ չեն բացատրում: Նման բաները որոշում են, հո չեն բացատրելու»: Վերջին տարիներին Հայաստանում կարծես մոդա լինի՝ Սուրբ Ծննդյան օրը` ջրօրհնեքի արարողության ժամանակ, խաչքավոր են դառնում պաշտոնյաները:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչպե՞ս է եկեղեցին խաչը վստահում պաշտոնյաներին, որոնք հաճախ են ստում և խախտում աստվածաշնչյան պատվիրանները, պատասխանել է. «Յուրաքանչյուր մարդուն բնորոշ է սխալներ անելը, թերացումներ ունենալը, բայց ձգտում չցուցաբերելը դա արդեն խոսում է, որ մարդն ընկած է, չի ուզում վեր կենա»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1634 դիտում
13:47 21-07-2014
Բակո Սահակյանն ընդունել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին
4847 դիտում
17:02 24-04-2014
Նավասարդ Կճոյանին նյարդայնացրեց իր սանիկի մասին հարցը. տեսանյութ. Aravot.am
5888 դիտում
10:31 06-11-2014
Էդ մեզ չե՞ս ուզում բարևել. Մանվել Գրիգորյանի հարցը շփոթեցրել է Նավասարդ Կճոյանին. ՉԻ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը