211652_close_icon
views-count1908 դիտում article-date 01:02 25-04-2014

«Բենֆիկա»-ն առաջին խաղում ուժեղ գտնվեց «Յուվենտուս»-ից. տեսանյութ

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Բենֆիկա»-ն «Էստադիո դա լուժ» մարզադաշտում մրցեց «Յուվենտուս»-ի հետ: Արդեն 2-րդ րոպեին Էզեկիել Գարայի գլխի հարվածից հետո տանտերերը առաջ անցան հաշվի մեջ: Իտալական ակումբին հաշվի հավասարությունը հաջողվեց վերակագնել խաղավարտից 17 րոպե առաջ, երբ աչքի ընկավ Կառլոս Տևեսը: Այդուհանդերձ «Յուվենտուս»-ին չհաջողվեց խուսափել պարտությունից, քանի որ 86-րդ րոպեին Լիմայի հրաշալի հարվածից հետո «Բենֆիկա»-ն ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը: Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 1-ին` Թուրինի «Յուվենտուս ստեդիում» մարզադաշտում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր