2926 դիտում
00:45 06-05-2015
Չեմպիոնների լիգա. «Յուվենտուսը» առաջին ռաունդում ուժեղ գտնվեց «Ռեալից»
Տուրինում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը՝ «Յուվենտուսի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ: Ինչպես եւ սպասվում էր, հանդիպումը անցավ լարված եւ անզիջում պայքարում, գոլային բազմաթիվ պահերով:
Տուրինցիները ակտիվ սկսեցին խաղը եւ արդեն 9-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիայից հետո «Ռեալի» նախկին սան Ալվարո Մորատան բացեց հաշիվը: Սակայն արքայական ակումբը շատ արագ ուշքի եկավ եւ լիովին տիրելով նախաձեռնությանը, մի քանի գոլային պահ ստեղծեց, որոնցից մեկն էլ պսակվեց հաջողությամբ. Խամես Ռոդրիգեսի փոխանցումից հետո աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն: Նշենք, որ Ռոնալդուն այս մրցաշարում իր գոլերի թիվը հասցրեց 76-ի եւ մեկ գոլով առաջ անցավ Լիոնել Մեսիից:
Երկրորդ խաղակեսը դաշտի տերերը նորից ակտիվ սկսեցին: 58-րդ րոպեին «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Կառլոս Տեւեսը ճեղքեց մրցակցի պաշտպանությունը եւ «Ռեալի» պաշտպան Կարվախալը նրան տուգանային հրապարակում վայր գցեց: Մրցավար Ատկինսոնը նշանակեց 11 մետրանոց հարված, որը իրացրեց հենց Տեւեսը: Հետագայում «Յուվենտուսը» մեծ ուժերով պաշտպանվում էր եւ կարողացավ իր դարպասները անառիկ պահել՝ 2:1: Չիրականացան բուքմեյքերական ընկերությունների կանխատեսումները, որոնք այս հանդիպման ֆավորիտ էին համարում «Ռեալին»:
Չնայած «Յուվենտուսի» հաղթանակին, այս մրցավեճի հաղթողը կորոշվի պատասխան խաղում, որը կկայանա մայիսի 13-ին, Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում:
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Յուվենտուս» (Տուրին, Իտալիա) - «Ռեալ» (Մադրիդ, Իսպանիա)՝ 2:1
Ալվարո Մորատա, 9, Կարլոս Տեւես, 58 - Կրիշտիանու Ռոնալդու, 27
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1310 դիտում
14:40 19-08-2015
Չեմպիոնների լիգա. «Լացիոն» առաջին ռաունդում հաղթեց «Բայերին». տեսանյութ
1855 դիտում
01:56 04-02-2014
Պրեմիեր Լիգա. «Չելսի»-ն ուժեղ գտնվեց «Մանչեսթեր Սիթի»-ից. տեսանյութ
1905 դիտում
01:02 25-04-2014
«Բենֆիկա»-ն առաջին խաղում ուժեղ գտնվեց «Յուվենտուս»-ից. տեսանյութ
Այս բաժնից
1444 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1855 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1750 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը