1498 դիտում
18:05 25-04-2014
Մեկնարկում է «Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ փառատոնը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` Հայաստանի թատերական գործիչների միությունը ս. թ. ապրիլի 25–29-ը Երևանում կանցկացնի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ ամենամյա փառատոնը:
Փառատոնի շրջանակում կցուցադրվի տասնյոթ ներկայացում /Մեծ Բրիտանիա, Լեհաստան, Լիտվա, Ռուսաստան, Հայաստան/:
«Արմմոնո» փառատոնը կբացի բրիտանացի դերասան Փեթար Միլուշևսկին՝ «Գեղեցիկը» մոնոներկայացմամբ: Դերասաններ Բիրուտե Մարը և Վիդմանտաս Ֆիժալկաուսկասը կներկայացնեն «Բառեր ավազի վրա» և «Խավարում հայտնված» մոնոներկայացումները /Լիտվա/, Յանոշ Ստոլարսկին հանդես կգա «Հոբ Երանելի» մոնոներկայացմամբ /Լեհաստան/, Ալեքսեյ Բաղդասարովը կներկայանա «Ապոկալիպսիսի մեկնիչը», իսկ Օլգա Նովիցկայան՝ «Դաս» մոնոներկայացումներով /Ռուսաստանի Դաշնություն/:
Փառատոնին կմասնակցեն նաև ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը՝ «Զրույց գիշերին», Զարուհի Խաչատրյանը՝ «Խարույկ լուսաբացին», Արա Գևորգյանը՝ «Ծխախոտի վնասի մասին», Յուրի Իգիթխանյանը՝ «Ամիսը գյուղում. Իսլաև», Վարազդատ Փանոյանը՝ «Դորիան Գրեյ» և Մարի Գրիգորյանը՝ «Քուչակն ու Մարին» մոնոներկայացումներով:
«Արմմոնո-դեբյուտ» ծրագրում հանդես կգան Նարեկ Հարությունյանը՝ «Ռոմեո», Մորենա Ֆուեգոն՝ «Օձի հեքիաթը» և Հարություն Գալֆայանը՝ «WWW.AMPHIBIA.COM» մոնոներկայացումներով:
«Արմմոնո-տրիումֆ» ծրագրում կներկայացվեն նախորդ տարվա ընթացքում հաջողություն ունեցած ներկայացումները. 2013 թվականին մոնոներկայացումների միջազգային փառատոների են մասնակցել և մրցանակի արժանացել ՀՀ վաստակավոր արտիստներ Մուրադ Ջանիբեկյանի և Նարինե Գրիգորյանի մոնոներկայացումները:
«Արմմոնո» փառատոնի հյուրերի թվում են մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրեններ Յոլանտա Սուտովիչը /Գերմանիա/, Մարիա Տանանան /Լիտվա/, Մարիա Յուրևան /Սանկտ Պետերբուրգ/, Ռախել Տարանատսը /Իսրայել/, բեմադրիչ Սաուլիս Վարնասը /Լիտվա/, Ուլյանովսկի Ի. Գոնչարովի անվան դրամատիկական թատրոնի փոխտնօրեն Յարոսլավ Անդրոնովը:
Փառատոնի շրջանակում կանցկացվեն վարպետության դասեր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների համար:
Ս. թ. ապրիլի 25-ին‚ ժամը 13:00-ին, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում «Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ ամենամյա փառատոն նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանը, փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, դերասան Փեթար Միլուշևսկին /Մեծ Բրիտանիա/:
Նմանատիպ նյութեր
11726 դիտում
22:30 26-04-2018
Երևանում կանցկացվի «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 16-րդ փառատոնը
2069 դիտում
23:06 30-04-2019
Երևանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 17-րդ փառատոնը
2071 դիտում
14:16 15-03-2014
Մեկնարկում է Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային 11-րդ թատերական փառատոնը
Այս բաժնից
673 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
721 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
709 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են