Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է հեռանալ նաև ծառայողական ամառանոցից և իր 6 հոգանոց ընտանիքով տեղափոխվել 3 սենյականոց բնակարան
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի՝ արդեն նախկին քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է լքել կառավարական ամառանոցը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ինքը` Արթուր Բաղդասարյանը:
Վերջինս հիշեցրեց նաև, որ չկար այնպիսի մի լրատվամիջոց, որն իրեն դղյակներ չվերագրեր, թե՝ «սա Արթուր Բաղդասարյանի դղյակն է»:
«Ես իմ 6 հոգանոց ընտանիքով պատրաստվում եմ տեղափոխվել իմ 3 սենյականոց բնակարան՝ վայելելու իմ ազատությունն իմ ընկերների հետ»,- նշեց ՕԵԿ նախագահը:
Միաժամանակ ավելացրեց, որ ինքն էլ առանձնատուն կառուցելու նպատակ ունի, բայց ոչ թե դղյակ, այլ փոքրիկ տուն: Նա նաեւ տեղեկացրեց, որ կղեկավարի նաեւ ՀԱՊԿ ակադեմիան:
Ա. Բաղդասարյանի խոսքով՝ ինքը մյուս շաբաթ իր հրաժարականի դիմումը կներկայացնի նախագահին եւ եւս մեկ հանդիպում կունենա լրագրողների հետ: