Սուտ են լուրերը, թե Արցախի նախագահը ձեռք է բերել բիզնեսներ, ապրում է դղյակներում, իմ 5 հոգանոց ընտանիքով ապրում եմ 60 քմ բնակարանում. Սամվել Շահրամանյան
Ուղղորդված է ակցիան թե ոչ, իրենցից հարցրեք, նրանք բազմիցս հնարավորություններ են ունեցել ինձ հետ հանդիպելու, մենք քննարկել ենք բոլոր հարցերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով Արցախի ներկայացուցչության մոտ ակցիային, որ կազմակերպել և իրականացրեցին մի քանի արցախցիներ:
«Իրենք առաջարկել են ՀԿ ստեղծել, որում մենք օգնել ենք, խնդրել են իրենց լիազորեն, որ զբաղվեն այդ հարցերով, որ ներկայացնեն մեր ժողովրդին՝ ինչ է կատարվել Արցախում: Այսպես կոչված թալանը պրոյեկտում են բոլոր արցախցիների վրա, մի խումբ մարդիկ օգտվել են այդ ամեն ինչից, բայց արցախցիները կրում են դրա պատասխանատվությունը բոլորի համար, սա է ճշմարտությունը»,-ասաց նա:
Շահրամանյանը նշեց, որ Ներդրումային հիմնադրամը տեղափոխվելուց հետո չի գործում, և որ դժգոհությունն Արցախում տեղի ունեցած գործողություններին է վերաբերում: «Ներդրումային հիմնադրամը նրա համար է ստեղծվել, որ տրամադրի գումարներ ներդրումներ իրականացնելու համար: Հիմա բոլորին մեղադրում են թալանի մեջ, բայց դա պետք է ստանա իրավական գնահատական»,- ասաց Արցախի նախագահը:
Հարցին՝ ձե՞զ էլ են մեղադրում, նա ասաց. «Ինձ մոտ եկած այդ մարդիկ որևէ մեղադրանք իմ ուղղությամբ չեն հնչեցրել: Ուզում եմ դիմել մեր ժողովրդին, որ ճշմարտությունն իմանան, տարբեր քննարկումներ են գնում, որ Արցախի նախագահն ապրում է դղյակներում, ունի բիզնեսներ, գազալցակայաններ է ձեռք բերել, այս ամեն ինչը ճշմարտությանը չի համապատասխանում: Ես ապրում եմ 12 թվականին իմ կողմից ձեռք բերված 60 քմ երկու սենյականոց բնակարանում իմ հինգ հոգանոց ընտանիքով»:
Անդրադառնալով որ թալանից կլաններ են օգտվել, ինչ կլանների մասին են խոսում, նա ասաց, որ իրենց տեղահանումից հետո նման շահարկումների քանակի մեծության պատճառով մենք դիմել են դատախազություն, որ տա իրավական գնահատական, թե ովքեր են այդ մարդիկ, որ հանրությունը տեղյակ լինի:
«Այս գործով ես հարցաքննվել եմ 24 թվականի փետրվար ամսին որպես վկա, հարցաքննվել եմ և հակակոռուպցիոն կոմիտեում, և քննչական կոմիտեում»,- շեշտեց Արցախի նախագահը: