211652_close_icon
views-count5019 դիտում article-date 17:30 25-04-2014

Եթե դա չստեղծեի, ինչո՞վ ապրեի կամ չէի՞ք ասի՝ «պարոն Բաղդասարյան, ո՞նց եք ապրում». Ա. Բաղդասարյանը՝ իր բիզնեսի և վարկերի մասին

ԱԽՔ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը չի ժխտում, որ բիզնես ունի: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց ինքը: Վերջինիս խոսքով՝ ինքն իր կյանքում ունի մի մասնավոր ձեռնարկ. դա «Հայասի գրուպ» մասնավոր ընկերությունն է, որի սեփականատերն է հանդիսանում: «Այն կառուցվել է զրոյից: գտնվում է Երեւանից 30-40 կմ հեռավորության վրա: Դա ես կոպեկներով չեմ սեփականաշնորհել: Դրա համար խոշոր վարկեր ենք վերցրել Հայաստանի մի քանի բանկերից եւ զրոյից՝ քարը քարին դնելով՝ կառուցել ենք: Դա այսօր էլ աշխատում է վարկերով: Ես նորից եմ ասում, որ այդ գործարանը ստեղծել եմ վարկերով եւ իմ ընկերների աջակցությամբ: Իսկ վարկերը այսօր էլ կան եւ մի քանի հազար գյուղացի բերում, բերք են հանձնում: Մենք այն ոչ ոքից չենք գողացել կամ վերցրել»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: Նա նաեւ հարց հնչեցրեց. «Բա եթե դա չստեղծեի, ինչո՞վ ապրեի: Այն ժամանակ չէի՞ք ասի՝ պարոն Բաղդասարյան, ո՞նց եք ապրում ձեր 250 հազար դրամ աշխատավարձով: Մենք էլ շատ ճոխ չենք ապրում կամ միլիոններ չենք դիզել, ոլորտներ սեփականաշնորհել ինչպես այսօր շատ-շատերը»:

Նմանատիպ նյութեր