211652_close_icon
views-count7986 դիտում article-date 23:18 25-04-2014

Երևանում բախվել են «գոլդ» համարանիշներով BMW X5-ը, Opel-ը և Ford-ը. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 24-ամյա Խաչատուր Սաֆարյանի վարած BMW X5 մակնիշի 10 ՈL 100 համարանիշի, Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Գուրգեն Գրիգորյանի վարած Opel Vectra մակնիշի 34 AD 907 համարանիշի ավտոմեքենաները, իսկ Opel-ն էլ բախվել է թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի 35 DD 535 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր