1543 դիտում
09:11 26-04-2014
Առաջիկա օրերին նախատեսվում է Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ․ Հրապարակ
,Հրապարակ» թերթը գրում է․ «Արթուր Բաղդասարյանի երեկվա ասուլիսին մոտ հարյուր լրատվամիջոց էր մասնակցում ասուլիսին, հատկապես շատ էին Հայաստանում ներկայացված ռուսական ԶԼՄ-ները, ներկա էին նաև եվրոպական ԶԼՄ-ների լրագրողներ։
Ի դեպ, ասուլիսը նոր էր ավարտվել, երբ ԱԱԽ ընդունարանից դուրս եկած քարտուղարուհին շշնջաց Արթուր Բաղդասարյանին. «Պարոն Բորդյուժան էր զանգահարում»։
Մոսկվայից նախորդ օրը եկած, տևական ժամանակով Հայաստանից կրկին Մոսկվա մեկնելու պատրաստվող Բաղդասարյանի թիմակիցներից փորձեցինք ճշտել՝ ինչու է Բորդյուժան զանգահարում, և ինչու է Արթուր Բաղդասարյանը երկար ժամանակով մեկնում Մոսկվա։ «Տեղյակ» չենք՝ ասացին։ Միայն «տեղյակ» էին, որ Հայաստանում կառուցվող ՀԱՊԿ ակադեմիայի համար ռուսական կողմը լուրջ գումարներ է հատկացրել, իսկ առաջիկա օրերին էլ նախատեսվում է Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ։ Հանդիպման առաջարկն արել են դեսպանները»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1108 դիտում
21:37 22-11-2023
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»