211652_close_icon
views-count1296 դիտում article-date 13:47 26-04-2014

27-ամյա հոգեկան հիվանդը «Ռիչի» բարի մուտքի մարդ է ծեծել և ծանր վնաս պատճառել նրան

27-ամյա Վլադիմիր Սիաբանդովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Ռիչի» բարի մուտքի մոտ վիճաբանել է Քյարամ Ավդոյանի հետ և դիտավորությամբ ծանր վնասվածք պատճառել: Պարզվել է, որ Վլադիմիրը հոգեկան խնդիրներ ունի: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը: Գործը վարույթ է ընդունվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր