211652_close_icon
views-count5725 դիտում article-date 16:03 04-05-2016

Հովսեփը ոտքերով եւ ձեռքերով ծեծել է հորը, նրան ծանր վնաս պատճառել

Հովսեփ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց տանը վիճաբանել է հոր` Հովհաննես Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Հ. Հովհաննիսյանի մարմնի տարբեր մասերին` առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս: Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր