211652_close_icon
views-count1405 դիտում article-date 17:51 26-04-2014

Լավրովն ու Շտայնմայերը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը

Ռուսաստանի Դաշնության և Գերմանիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ֆրանկ֊Վալտեր Շտայնմայերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի իրադրությունը։ Հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ֊ում։ Վերջին օրերի ընթացքում սա նրանց 2֊րդ հեռախոսազրույցն է։ Նախօրեին Լավրովն ու Շտայնմայերը համաձայնել էին ԵԱԿՀ դիտորդական առաքելությանը ակտիվ ներգրավել ուկրաինացիների միջև իրադրության կարգավորման գործընթացում՝ համաձայն Ժնևյան հռչակագրի։

Նմանատիպ նյութեր