9634 դիտում
19:10 26-04-2014
Երևանի Կենտրոնի դատարանում շարունակվեց Ժողինստիտուտի 18-ամյա ուսանողի սպանության դատաքննությունը. մի քանի վկաներ բերման կենթարկվեն
Այսօր՝ ապրիլի 26-ին, Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2013 թվականի ապրիլի 9-ին Ժողինստիտուտի 18-ամյա ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության գործով դատական քննությունը;
Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստին ներկա մի քանի վկաներ պատասխանեցին դատավորի հարցերին, որից հետո նիստը հետաձգվեց, իսկ դատավորը որոշում կայացրեց մի քանի վկաների բերման ենթարկելու մասին, քանի որ նրանք պատշաճ կերպով տեղեկացված են եղել դատական նիստին ներկայանալու մասին, սակայն չէին ներկայացել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, 2013 թվականի ապրիլի 9-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները, ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցների հետ օպերատիվ տվյալներ իրացնելով, բացահայտել էին Երևանում տեղի ունեցած 18-ամյա Տիգրան Հայրապետյանի սպանությունը։ Ոստիկանություն էր բերման ենթարկվել Երևան քաղաքի Գրիբաեդովի փողոցի բնակիչ, Երևանի թիվ 3-րդ դպրոցի 11-րդ դասարանի սովորող, 16-ամյա Հայկ Աղամալյանը։ Ֆոտոլրագրող Գ. Շամշյանը հայտնել էր, որ մինչև ծեծկռտուքը վիճաբանություն էր տեղի ունեցել նրանց միջև, հետո միացել էին մի քանի երիտասարդներ, և այն շարունակվել ու ավարտվել էր սպանությամբ։ Եթե դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը, Հ. Աղամալյանը, որպես անչափահաս, կտեղափոխվի ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ (Անչափահասների գաղութ)։ Հիշեցնենք, որ սպանվածը սովորում էր Երևանի տնտեսագիտական (Ժողինստիտուտ) համալսարանում, և մահացել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին՝ կրծքավանդակի աջ մասում ստացած հարվածից։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15715 դիտում
16:22 10-04-2014
Կենտրոնի դատարանում սկսվելու է Ժողինստիտուտի 18-ամյա ուսանողի սպանության գործի դատաքննությունը