211652_close_icon
views-count13224 դիտում article-date 14:58 27-04-2014

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է Նորքի Հայորդաց տան մանկավարժը Նիվայով «հագնում» Բոգդանին, կան վիրավորներ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 24-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:40-ի սահմաններում Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 85 հացեի դիմաց բախվել են Նոր Արեշի բնակիչ 29-ամյա Գևորգ Տիտանյանի վարած «Բոգդան» մակնիշի 4008 Տ համարանիշի և Երևանի բնակիչ 25-ամյա Վահե Պողոսյանի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի 33 DO 485 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «ՎԱԶ-2121» -ի վարորդ Վ. Պողոսյանն ու նրա ուղևորներ Վահե Ափոյանն ու Արման Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Նիվայի վարորդ Վ. Պողոսյանն աշխատում է Նորքի Հայորդաց տանը, որպես մանկավարժ և վթարի մեղավորն էլ, ըստ նախնական տեղեկությունների ինքն է եղել, բախվելով «Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող «Բոգդան» -ին: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է Հայորդաց տան մանկավարժը ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով մեքենան վարում մեծ արագությամբ, իսկ վերջում էլ «հագնում» Բոգդանին: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր