211652_close_icon
views-count2331 դիտում article-date 17:31 27-04-2014

Գյումրիում հնչած կրակոցների մեջ կասկածվում է քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի ազգականը. aravot.am

Ինչպես հայտնի է, երեկ ժամը 22.00-ի սահմաններում Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող «Շիրակ Ջրմուղկոյուղի» ՓԲԸ շենքի դիմաց հնչել էին կրակոցներ, որի պատճառով հրազենային վնասվածքներ էր ստացել տաքսու վարորդ, 27-ամյա Արտակ Մարատի Անդրեասյանը: Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը [url=http://www.aravot.am/2014/04/27/455233/]Aravot.am[/url]-ին տեղեկացրել է, որ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում: Թե ով է եղել վերջինս կրակողը, ոստիկանությունը դեռ չի հրապարակում, մեզ փոխանցեցին, որ մանրամասները դեռ ճշտվում են: Սակայն հաջողվեց պարզել, որ ոստիկանությունը կասկածում է Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյա Հրաչիկ Խաչատրյանի ազգականներից մեկին, որը բավական ակտիվ շփման մեջ է եղել Արտակ Անդրեասյանի հետ: Նշենք, որ Հրաչիկ Խաչատրյանը Վարդան Ղուկասյանի օրոք զբաղեցնում էր Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի պետի պաշտոնը, նա ժամանակին Ղուկասյանի ամենամոտ ընկերներից էր (այժմ, ըստ որոշ տեղեկությունների, նրանց միջև շփում չկա) , որին անգամ 99 տարի ժամկետով հանձնվեց «Տեքստիլ» մարզամշակութային ակումբը: Ամբողջությամբ կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2014/04/27/455233/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր