211652_close_icon
views-count14768 դիտում article-date 19:31 27-04-2014

Մահվան ելքով վրաերթ՝ Լուսակերտի զորամասի հարևանությամբ. վարորդը փախուստի չի դիմել

Այսօր՝ ապրիլի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում, Նոր Հաճնի պոլիկլինկայից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ կանչով իրենք մեկնել են Լուսակերտ գյուղ, որտեղ հայտնաբերել են մահացած կնոջ դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էմին Մարգարյանի և հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Այս պահին վրաերթի վայրում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարուժան Ալեքսանյանի գլխավորությամբ տեղազննման գործողություններ են կատարում: Ոստիկանները պարզել են, որ ժամը 17:40-ի սահմաններում Սիսիան քաղաքի բնակիչ 24-ամյա Նարեկ Դանիելյանը վարելով Mercedes մակնիշի 77 TV 755 համարանիշի ավտոմեքենան Նոր Գեղ-Լուսակերտ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել Նոր Գեղի բնակիչ 73-ամյա Սոնիկ Առաքելյանին, ով տեղում մահացել է: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածը դաշտում բանջար հավաքելիս է եղել և փողոցն անցնելիս տեղի է ունեցել վրաերթը, իսկ վարորդ Ն .Դանիելյանն իր հարազատների հետ այցելելիս է եղել Լուսակերտի զորամաս՝ իրենց հարազատ զինվորին տեսակցության: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Վ. Ալեքսանյանի կողմից հարուցվել է քրեկան գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ավտոմեքենան քննիչի հանձնարարակնով տեղափոխվեց ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր