211652_close_icon
views-count1258 դիտում article-date 12:15 28-04-2014

ԱԻՆ-ում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ դեպքերի, իրականացված միջոցառումների և ծրագրերի, ինչպես նաև մարզերում ճգնաժամային կառավարման կենտրոնների կառուցման ընթացքի մասին: ՍՊԾ գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը տեղեկացրեց, որ ներկայումս ՀՀ ԳԱԱ գիտնականների հետ քննարկվում են Գառնու դիտարանի դեֆորմոգրաֆի էլեկտրոնիկայի վերականգնման և թվայնացման խնդիրները, միաժամանակ` ակտիվորեն շարունակվում են դիտարանի շենքի վերանորոգումն ու տարածքի բարեկարգումը: ՄԵՎԱՆԾ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցեց հանրապետությունում հակակարկտային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման և նոր հակակարկտային կայանների տեղադրման գործընթացի մասին: ԱԻ նախարարը հանձնարարեց նաև առաջարկ ներկայացնել Լոռու մարզում գտնվող ռադիոլոկացիոն կայանի առավել արդյունավետ ու նպատակային օգտագործման վերաբերյալ, որպեսզի այն առավել մեծ տարածք կարողանա սպասարկել: ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը զեկուցեց, որ նախարարության 2-րդ մասնաշենքում օրերս կսկսվեն հաշմանդամների համար նախատեսված վերելակի կառուցման աշխատանքները, որի շնորհիվ նախարարությունում աշխատող և հենաշարժական խնդիրներ ունեցող հաշմանդամները կկարողանան օգտվել շենքի երկրորդ հարկում գտնվող մարզադահլիճից ու լայնորեն ընգրկվել տարբեր մարզական և մշակութային միջոցառումների: Ա.Երիցյանը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրեց, որ շատ շուտով ԱԻ նախարարությունն ունենալու է առանձին արխիվ, որտեղ պահվելու են հանրապետությունում գրանցված բոլոր արտակարգ դեպքերի տեսանկարահանումները: Սա նոր հնարավորություն կստեղծի արտակարգ դեպքերի մշտադիտարկման ու վերլուծության համար, ինչպես նաև ավելի արդյունավետ կդարձնի իրավապահ մարմինների հետ նախարարության համագործակցությունը: Խորհրդակցությանն առցանց մասնակցում էին ԼՂՀ փրկարար ծառայության և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը, ովքեր զեկուցեցին իրենց տարածքներում տեղի ունեցած արտակարգ դեպքերի և դրանց արձագանքման մասին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր