211652_close_icon
views-count4315 դիտում article-date 20:09 28-04-2014

Ոստիկանության վարչական շենքի դիմաց Ժողինստիտուտի ուսանողի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը մահացավ

Այսօր՝ ապրիլի 28-ին, ժամը 19:00-ի սահմաններում, հիվանդանոցում մահացավ Երևան քաղաքի Այգեստան 19 փողոցի բնակչուհի 64-ամյա Մարգարիտա Բաբախանյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 25-ին, Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ 19-ամյա Հայկազ Համբարձումյանի կողմից վարած Opel մակնիշի 28 FF 028 համարանիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելուց հետո: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով Հ. Համբարձումյանը սովորում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, իսկ վարերթի ենթարկվածը՝ գործազուրկ էր: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/12234/]դեպքի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, ապրիլի 25-ին, վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ 19-ամյա Հայկազ Համբարձումյանն իր կողմից վարած Opel մակնիշի 28 FF 028 համարանիշի ավտոմեքենայով Ոստիկանության վարչական շենքի մոտ վրաերթի էր ենթարկել հետիոտն, 64-ամյա Մարգարիտա Բաբախանյանին: Մ. Բաբախանյանին առաջին օգնությունը ցուցաբերել էին այդ պահին նշված հատվածում ծառայություն կատարող ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ Սևադա Եղիազարյանն ու Հայկազ Սարգսյանը: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Հակոբյանի և դասակի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր