211652_close_icon
views-count2547 դիտում article-date 20:56 28-04-2014

Ապուշության և տխրության նմանությունը

Տխրությունը էմոցիոնալ ցավ է, որը կարող է կապված լինել կորստի, հուսահատության, անօգնականության, վշտի, և ավելի հաճախ՝ անբավարարվածության հետ։ Լացը հաճախ վկայում է մարդու տխուր լինելու մասին։ Տխրությունը կարելի է դիտարկել որպես տրամադրության անկում։ Արտահայտվում է դեմքի մռայլ տեսքով: Այն դեպրեսիայի առաջին ցուցիչն է: Համատարած դեպրեսիայի ժամանակ մարդկանց դեմքերին տխրություն է նկատվում: Տխրությունը 6 հիմնական հույզերից է՝ երջանկության, զայրույթի, զարմանքի, վախի և գարշանքի հետ միասին։ Տխրությունը չի կարելի շփոթել ապշածության հետ: Մարդն ապշում է, երբ տեղի է ունենում մի բան, որը նա չէր սպասում, կամ անում է մի բան, որն ինքն իրենից չէր սպասում, երբ իր հետ կամ իր նկատմամբ կատարվում է անսպասելի, անբացատրելի, անհասկանալի բան: Ապշածը ապուշ վիճակում հայտնվածն է: Ապշածությունը լինում է խորը կամ մակերեսային: Եթե ապշելու երևույթը հոգեկան խորը ցնցում է պատճառում մարդուն, ապա մարդն ընկնում է խորը ապշածության մեջ: Ապշածի ուղեղը վատ է աշխատում: Դա ազդում է մարդու վարքի, ինչպես նաև նյութափոխանակության վրա: Ապշածության, կամ ինչպես ասում են՝ մանթոյի պատճառով առաջանում են հոգեկան և մարմնական հիվանդություններ, դեպրեսիա, ընկճվածություն, նյութափոխանակության խանգարում, գլխացավ, խրտխառնոց, գլխապտույտ և այլն: Ապշածությունը կապված է զարմանքի հետ: Սակայն արտաքինից որոշակի նմանություն ունի տխրության հետ: Խորը մանթոն այլափոխում է մարդու դեմքը և կեղծ տպավորություն ստեղծում, թե տխուր է: Քաղաքի և հատկապես գյուղերի բնակիչների մեծ մասի դեմքերին տխրություն է նկատվում նույնիսկ անզեն աչքով: Սակայն իրականում այդպես չի կարող լինել, որ մարդկանց մեծ մասը տխուր լինեն: Իրականում նրանք զարմացած են, ապշած ինչ-որ բանից: Գիտնականները պարզել են, որ ապշելու հիմնական պատճառը ստացած տեղեկությունների և իրականության անհամապատասխանությունն է: Ներկա ինֆորմացիոն դարում գրեթե յուրաքանչյուրին հասանելի է տեղեկատվության հսկայական պաշար՝ սկսած դպրոցից, բուհից, հեռուստացույցից, համակարգչից, խոպանից վերադարձածներից և այլն: Տեղեկատվական ծանրության տակ ճկռելով մարդն ակամա զարմանում է, թե ինչու ինքն իր տեսած կինոյի հերոսի նման ուժեղ չի, կամ ինչու իր ստացած բուհական դիպլոմին վայել բարձր վարձատրվող լավ աշխատանք ու պաշտոն չունի, կամ ինչու չի կարող հայտնի երգչի նման պարել ծովափին մերկ աղջիկների հետ, շատ արագ հարստանալ, շատ արագ հաղթել թշնամիներին և այլն: Ինչքան մեծ է լինում ոգևորությունը, այնքան մեծ է լինում զարմանքը, թե ինչու այն ինչ կա հեռուստացույցի, գրքի, համացանցի մեջ, չի կարող իրականում լինել: Արդյունքում մարդն ինքն իրեն գցում է ապուշ վիճակի մեջ: Եթե այդ ամենին գումարվում է մարդկային մեծամտությունը, ապա ապուշը չարանում է, որ իր տեսած կինոյի հերոսի նման չի: Իսկ երբ զարմանքին գումարվում է չարությունը, ապա դեմքին տալիս է մռայլ, երբեմն այլայլված տեսք, որը նման է տխուրին, սակայն իրականում խորը մանթոն է: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր