211652_close_icon
views-count1845 դիտում article-date 00:43 29-04-2014

Մենք իսկապես դժվար օրեր ենք ապրում. Յուրա Մովսիսյան

Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում «Կուբան»-ից կրած պարտությունից հետո խոստովանել է, որ մոսկովյան ակումբը ներկայումս դժվար օրեր է ապրում: «Մենք գոլ չխփեցինք, իսկ նրանք խփեցին` ահա ամբողջ տարբերությունը: Մենք բազմաթիվ պահեր ունեինք, սակայն դրանք չկարողացանք իրացնել: Ինչպես ասում են.« չես խփում դու ` խփում են քեզ»: Մենք իսկապես դժվար օրեր ենք ապրում: Թիմը ձգտում է վերականգնվել սարասափելի պարտությունների շարքից հետո: Մենք ամեն օր քրտանաջան աշխատում ենք, սակայն, ցավոք սրտի, ոչինչ չի ստացվում»,-եզրափակել է Հայաստանի հավաքականի հարձակվողը:

Նմանատիպ նյութեր