8446 դիտում
11:23 29-04-2014
26-ամյա վարորդը Արցախի փողոցում ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Սիս Նիկոլյանը իր կողմից վարած Վազ 21110 մակնիշի 35 ԼՕ 783 համարանիշի ավտոմեքենայով Արցախի փողոցի թիվ 18 շենքի դիմաց բախվել է էլեկտրասյանը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարոդ Ս. Նիկոլյանն ու նրա ուղևորներ՝ Կապանի բնակիչ, 26-ամյա Անյուտա Սիմոնյանը և Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի բնակիչ, 24-ամյա Լառ Հակոբջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վարորդին և ուղևորներին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրասնպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
«Էրեբունի» բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնեցին, որ վարորդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ ուղևորները՝ կայուն ծանր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+