211652_close_icon
views-count1800 դիտում article-date 16:23 29-04-2014

ՕԵԿ-ը լքած «Լավանդայի Արայիկը» էլ երբեք ՕԵԿ չի վերադառնա

Գործարար նախկին ՕԵԿ-ական «Լավանդայի Արայիկը» չի պատրաստվում այլեւս ՕԵԿ-ական դառնալ:Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը արձագանքելով այն հարցին, թե հնարավո՞ր է ՕԵԿ-ը լքելուց հետո կրկին միանա կուսակցությանը, քանի որ նրանք արդեն ընդդիմադիր են դարձել: Նրա խոսքով, նորմալ բիզնեսմենները իրավունք չունեն լինել ընդդիմադիր: Հարցին, թե հնարավո՞ր է իշխող կուսակցության անդամակցի ասաց, որ այս պահին չի կարող ասել: Գնահատելով, ՕԵԿ-ի վերջին քայլերը ասաց, որ նրանք առաջին անգամը չէ, որ նման քայլերի են գնում: Դիտարկմանը հնարավո՞ր է, որ նման քայլերով ՕԵԿ-ը իր վարկանիշը բարձրացնի ասաց. «Չեմ կարող ասել: Խոսք կա չէ՞ մեկ քայլ հետ, երկու քայլ առաջ: Մեզ մոտ հիմա հակառակն է ստացվում` երկու քայլ հետ, մեկ քայլ առաջ»:

Նմանատիպ նյութեր