211652_close_icon
views-count8182 դիտում article-date 13:02 07-08-2015

Ղեկավարներից ո՞ւմ ծառայողական Չայկան է գնել գործարար «Լավանդայի Արայիկը», ի՞նչ մեքենաների հավաքածու ունի, ո՞րն է 100 հազար եվրոյով գնած վերջին մեքենան, ո՞րն է եղել առաջին մեքենան եւ ավելին

Գործարար Արայիկ Հայրապետյանը՝ Լավանդայի Արայիկը, 2013թ-ից Mercedes S-class է վարում, որը գնել է հենց խանութից` երկու տարի առաջ։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ գործարար Արայիկ Հայրապետյանը։ Խոսելով մեքենայի արժեքի մասին նշեց, որ մոտ 100 հազար Եվրոյով է գնել եւ կանխիկ։ Ասաց, որ էլի մեքենաններ ունի։ «Կոլեկցիոն մեքենաներ էլ ունեմ։ Օրինակ, ունեմ Չայկա մեքենա, որը մեր սիրված ղեկավար Կարեն Դեմիրճյանի ծառայողական մեքենան է եղել։ Մի քանի այդպիսի կոլեկցիոն մեքենաներ ունեմ։ Սիրում եմ մեքենաների հավաքածու ունենալ»,- ասաց Արայիկ Հայրաետյանը։ Առաջին մեքենան գնել է ուսանողական տարիներին` 1500 ռուբլով։ «Հին ժիգուլի էր։Աաջին կուրսի ուսանող էի։ Այն ժամանակ հերթապահություններ կային, իմ հերթապահություններից հավաքված գումարով եմ գնել, առանց ինչ-որ մեկի օգնության։ Ես չէի սիրում հասարարական տրանսպորտից օգտվել, դրա համար մեքենա գնեցի։ Միաժամանակ ասաց, որ շատ կարգապահ վարորդ է եւ գերթե խախտումներ թույլ չի տալիս։Այս պահին էլ չկա մի մեքենա, որը երազում է ունենալ, բայց չի կարողանում գնել։ «Երազում եմ այնպիսի մեքենա, որը կարող եմ գնել եւ գնում եմ»-, ավելացրեց գործարարը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին մնում է մաղթել անփորձանք երթեւեկություն եւ է'լ ավելի լավ մեքենաներով մեքենաների հավաքածուների համալրում։

Նմանատիպ նյութեր