9591 դիտում
12:49 28-11-2014
Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, հիվանդանոց չի բացել, բայց պատրաստվում է նոր բժշկական կենտրոն բացել, որը տեխնիկապես և որակապես առաջինն է լինելու Հայաստանում
Գործարար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, հիվանդանոց չի բացել, բայց պատրաստվում է նոր բժշկական կենտրոն բացել, որը տեխնիկապես եւ որակապես առաջինն է լինելու հայաստանյան շուկայում եւ հավասարազոր՝ եվրոպական լավագույն հիվանդանոցներին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Արայիկ Հայրապետյանը:
«Ես դեռ այդ մասին ոչ ոքի չեմ ասել: Նման մտադրություն կա եւ այս պահին հաշվարկներն են կատարվում: Այդ բժշկական կենտրոնը նախ պետք է հագեցած լինի ժամանակակից լավագույն տեխնիկական միջոցներով: Մեր հիվանդանոցները ժամանակից տեխնիկայով լավ հագեցած չեն, դրա համար լուրջ հիվանդությունների դեպքում մարդիկ գնում են Եվրոպա՝ բուժվելու: Բայց այստեղ խնդիրը ոչ թե բժիշկների, այլ տեխնիկայի մեջ է: Հիմա, որպեսզի մարդիկ այդ ավելորդ ծախերը չանեն, կփորձենք տեխնիկան Հայաստան բերել: Չմոռանանք, որ այսօր տեխնիկայի դար է եւ մարդու բուժումը, առաջին հերթին, կապված է ոչ թե մարդուց, այլ տեխնիկայից»,- մանրամասնեց նա:
Վերջինիս խոսքով, այս ամենը շատ բարդ հարց է, քանի որ, տեխնիկան բերելուց բացի, պետք է մասնագետներ տանել Եվրոպա եւ վերապատրաստել, որպեսզի կարողանան այդ տեխնիկայից օգտվել: «Հիմա հաշվարկային փուլում է, քանի որ բավականին մեծ ներդրումներ է պահանջում: Միաժամանակ պետք է այնպես արվի, որ մեր ժողովրդին հասանելի լինի»,- ավելացրեց Ա. Հայրապետյանը:
Նմանատիպ նյութեր
15779 դիտում
17:12 18-03-2014
Արայիկ Հայրապետյանը` «Լավանդայի Արայիկը», Հայաստանում նախադեպը չունեցող բիզնես է սկսել
1800 դիտում
16:23 29-04-2014
ՕԵԿ-ը լքած «Լավանդայի Արայիկը» էլ երբեք ՕԵԿ չի վերադառնա
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»