1859 դիտում
16:39 29-04-2014
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2014 թվականին ամառային զորոկոչը սկսելու եւ զորացրում կատարելու մասին. "Ղեկավարվելով "Զինապարտության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և "Այլընտրանքային ծառայության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով` որոշում եմ.
1. 2014 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2014 թվականի հունիսի 30-ը ներառյալ, և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2014 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և մինչև 2014 թվականի հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ:
2. 2014 թվականի մայիս-հուլիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից":
Տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
Նմանատիպ նյութեր
3584 դիտում
17:30 23-05-2014
Բակո Սահակյանը 2014 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել
4193 դիտում
12:40 17-05-2017
Բակո Սահակյանը ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել
16799 դիտում
18:42 08-05-2018
Բակո Սահակյանը ստորագրել է 2018 թվականի հուլիսին ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր
Այս բաժնից
835 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան
1072 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն