211652_close_icon
views-count1716 դիտում article-date 19:12 29-04-2014

Այսուհետ վետերաններն ավելի ակտիվորեն են ներգրավվելու ոստիկանության գործունեության մեջ. ՀՀ ոստիկանապետ

Ապրիլի 29-ին տեղի ունեցավ ոստիկանության վետերանների խորհրդի 7-րդ համաժողովը: Բացելով նիստը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը համակարգի վետերաններին փոխանցեց հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորհանքն ու բարեմաղթանքները: Բարձր գնահատելով ոստիկանության վետերանների աշխատանքը նաեւ վաստակած հանգստի գնալուց հետո՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ համակարգում ընթացող բարեփոխումներին եւ այն սկզբունքներին, որոնց վրա այսօր հիմնվում է ոստիկանության գործունեության մարտավարությունն ու ռազմավարությունը: Ոստիկանության պետը նշեց, որ այսուհետ վետերաններն ավելի ակտիվորեն են ներգրավվելու ոստիկանության գործունեության մեջ, հատկապես համայնքային ոստիկանության կազմավորման եւ անչափահասների հետ տարվող աշխատանքներում, իսկ վաստակաշատ մասնագետների լիարժեք ինտեգրմանը կնպաստեն վետերանների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավումը, վետերանների ակումբի ստեղծումը եւ այլ ձեռնարկներ: Այս առումով, Վլադիմիր Գասպարյանն անչափ կարեւորեց վետերանների համաժողովի աշխատանքը: Վետերանների համագործակցությունը կարեւորեցին նաեւ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Համբարյանը եւ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը: Ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ, ոստիկանության պետի խորհրդական Գրիգորի Աբովյանը ներկայացրեց հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքն ու ձեռքբերումները: 2012-2013 թվականների ընթացքում ոստիկանության վետերանների կողմից հանցագործության 478 դեպք է բացահայտվել, այդ թվում` ավազակային հարձակման` հինգ, անձնական ունեցվածքի գողության` 286, թմրամիջոցների ապօրինի շրջանառության` 30, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու` 47 դեպք եւ այլն: Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 60 անձ: Վետերաններն ակտիվորեն մասնակցել են «Կանեփ-կակաչ« օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներին, անհատական պրոֆիլակտիկ աշխատանքներին: Պարբերաբար միջոցառումներ են իրականացվում դպրոցականների շրջանում: «Անելիքներն շատ են, շատ են ծրագրերը, մեծ է աշխատելու պատրաստակամությունը»,- նշեց Գրիգորի Աբովյանը: Համաժողովը հաստատեց ոստիկանության վետերանների աշխատանքային ծրագիրն ու կանոնադրական փոփոխությունները: Համաժաղովում ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ վերընտրվեց Գրիգորի Աբովյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր